Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է զորք ուղարկել Սիրիա. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի բացառել Սիրիայի «անվտանգության գոտի» թուրքական զինված ստորաբաժանումներ ուղարկելու հնարավորությունը, որի ստեղծման շուրջ Անկարան բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիան ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու ստեղծումը»: Նրա խոսքով՝ գոտում ԴԱԻՇ-ի կամ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության զինյալների ներթափանցման պարագայում ԱՄՆ-ի ու Թուրքիայի ուժերը հարվածներ կհասցնեն նրանց դիրքերին:
«Եթե Սիրիային բավականացնեն սեփական ուժերը, ոչ մի անհրաժեշտություն չի առաջանա նրանում, որ այլ երկրները, այդ թվում՝ Թուրքիան, այնտեղ ուղարկեն իրենց ջոկատները»,- ասել է Դավութօղլուն BBC-ին տված հարցազրույցում:
Նա չի բացառել Սիրիա թուրքական զինված ուժեր ուղարկելու հնարավորությունը անհրաժեշտության պարագայում: