Բաժիններ՝

Պաշտոնական. Սալոմոն Ռոնդոնը «Վեսթ Բրոմվիչի» ֆուտբոլիստ է

Վենեսուելացի ֆուտբոլիստի տրանսֆերը դարձավ ռեկորդային «Վեսթ Բրոմվիչի» ամբողջ պատմության մեջ: 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կնքվել է 4 տարով: Հարձակվողն ակումբի վրա նստեց մոտ 17 մլն եվրո:

«Ես շատ երջանիկ եմ այստեղ լինելու համար: Չեմ կարողանում համբերել, երբ պետք է միանամ թիմին և խաղամ: «Վեսթ Բրոմվիչը» մեծ հետաքրքրություն է ցուցաբերել իմ նկատմամբ, իսկ դա շատ կարևոր է ֆուտբոլիստի համար»,- ասել է Ռոնդոնը, ում ցիտում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Ռոնդոնը «Զենիթ» էր տեղափոխվել «Ռուբինից» 2014թ. և առաջին մրցաշրջանում աչքի էր ընկել խփած 8 գոլերով:

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Զենիթի» կազմում անցկացրել է 4 հանդիպում և խփել է 20 գնդակ, բայց լեգեոներների թվի սահմանափակման պատճառով կորցրել է տեղը թիմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս