
«Բորուսիայի» երկրպագուները պատրաստվում են բոյկոտել թիմի առաջիկա հանդիպումը

Դորտմունդյան «Բորուսիայի» երկրպագուները մտադիր են բոյկոտել Բունդեսլիգայի շրջանակներում «Հոֆենհայմի» հետ արտագնա հանդիպումը՝ հյուրերի տրիբունայի չափազանց բարձր գների պատճառով: Մեկ տոմսի արժեքը 55 եվրո է, չհաշված՝ ծառայությունների գինը, իսկ ընդհանուր առմամբ տոմսի համար պետք է վճարել 60 եվրոյից ավելի:
Երկրպագուները պնդում են, որ շարունակելու են բոյկոտը, մինչ չհասնեն ցանկալի արդյունքին:
Տեղեկացնենք նաև, որ «Հոֆենհայմ»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին:
Սիրարփի Աղաբաբյան