
Ես բավականաչափ խելացի եմ, որպեսզի խաղամ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանության կենտրոնում

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դեյլի Բլինդն ԱՊԼ-ի առաջին տուրի «Տոտենհեմի» հետ խաղից հետո գոհ է մնացել կենտրոնական պաշտպանի դիրքում իր խաղից:
«Ես բազմաթիվ անգամ արդեն ասել եմ, որ ուղղակի ցանկանում եմ խաղալ: Թիմում ամեն մի դիրքի համար իրական պայքար է ծավալվում: Ես շանս ստացա և աշխատեցի ցույց տալ իմ լավագույն ֆուտբոլը: Իհարկե, մարդիկ միշտ ասում են, որ ես այնքան էլ բարձրահասակ չեմ` պաշտպանության կենտրոնում խաղալու համար, բայց ես բավականաչափ խելացի եմ և հնարամիտ:
Մտածում եմ, որ Սմոլինգի, Շոուի և Դարմիանի հետ մենք լավ խաղացինք և թույլ չտվեցինք մրցակցին աչքի ընկնել, այնպես որ, ես երջանիկ եմ»,- ասել է Բլինդն ակումբային ալիքին տված հարզազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը