
Ռաֆա Բենիտեսը ցանկանում է, որպեսզի Դենիս Չերիշևը մնա «Ռեալում»

Դենիս Չերիշևը հանդիպել է մադրիդյան ակումբի ղեկավարության հետ: Երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ ներկա են գտնվել Դենիս Չերիշևը, Ռաֆա Բենիտեսը, Չերիշևի գործակալ Խինես Կարվախալը և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Marca-ն հաստատում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ նոր մրցաշրջանում ցանկանում է թիմում տեսնել Դենիս Չերիշևին: Պարբերականը, սակայն, չի հաղորդում այն մասին, թե արդյոք կողմերը Դենիս Չերիշևի ապագայի հետ կապված ընդհանուր որոշում կայացրե՞լ են, թե՞ ոչ:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ֆուտբոլիստի վարձակալման վերաբերյալ առաջարկություն է արել «Վիլյառեալը», որտեղ նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Չերիշևը:
Չերիշևի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Արսենալը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը