Բաժիններ՝

Զանգահարի՛ր, երբ 36 րոպեում կաշխատես 300 մլն դոլար

«Պատերազմը» Ֆլոյդ Մեյվեզերի և Ռոնդա Ռոուզիի միջև շարունակվում է:

«Ես դեռ չեմ տեսնել ММА-ի մարտիկի կամ մեկ ուրիշ բռնցքամարտիկի, ով 36 րոպեում աշխատել է 300 մլն դոլար: Երբ դա նրան կհաջողվի, թող զանգահարի ինձ:

Առաջ ես չգիտեի, ով է Ռոնդան և մտածում եմ` նա վիրավորվել է: Շնորհավորում եմ նրան և UFC-ին` կատարած մեծ ծավալի աշխատանքի կապակցությամբ: Ես նվաճել եմ ESPN-ի մրցանակը 6 կամ 7 անգամ: Վստահ եմ, որ Ռոնդան այս տարի արժանավորապես է պարգևը ստացել»,- ցիտում է Մեյվեզերին mmafighting.com-ը:

Հուլիսին Ռոուզին հրապարակայնորեն ծաղրել էր Ֆլոյդին` ESPN-ի վարկածով «Տարվա լավագույն մարտիկ» տիտղոսին արժանանալուց հետո.

«Հետաքրքիր է, ինչպե՞ս է նա հիմա իրեն զգում` կնոջ կողմից ծեծվելուց հետո»:

Դրանից առաջ Մեյվեզերը հարցազրույցում հայտարարել էր, որ գաղափար չունի, թե ով է Ռոնդան:

Մեյվեզերը 48 մարտում տարել է 48 հաղթանակ:

Ռոուզին 12 մարտում տարել է 12 հաղթանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս