Բաժիններ՝

Վրաստանն ու Իրանը կարող են առևտրաշրջանառությունն ավելացնել 10 անգամ

Վրաստանն ու Իրանը առևտրատնտեսկան հարաբերությունների զարգացման մեծ պոտենցյալ են տեսնում երկու երկրների միջև, գրում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի խորհրդարանի կայքում հրապարակված մամլո հաղորդագրությանը:

«Վրաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ընդունում են ինտենսիվ բնույթ, ինչը հատուկ նշանակություն ունի երկու երկրների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը վերաբերում էր շաբաթ օրը Թեհրան աշխատանքային այց կատարած Վրաստանի խորհրդարանական պատվիրակության այցին, որը գլխավորել է փոխխոսնակ Գուբազ Սանիկիձեն:

Այցի առաջին օրը կայացել է հանդիպում Վրաստանի խորհրդարանի ու Մեջլիսի բարեկամության խմբի ղեկավար Հոսեյնի Մոայեդ Սադրի ու խմբի անդամների հետ:

«Իրանական կողմը կարծում է, որ ներկայում Իրանի ու Վրաստանի միջև տարեկան 200 մլն դոլարանոց առևտրաշրջանառությունը մոտակա տարիներին կարող է 10 անգամ ավելանալ՝ մինչև տարեկան 2 մլրդ դոլար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, քննարկվել են նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի առևտրի հարցեր, Վրաստանի տարածքով դրանց տարանցման հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս