
Ադրբեջանն ու Վրաստանը կլավացնեն Կուրի էկոլոգիան

Ադրբեջանն ու Վրաստանը կստորագրեն համաձայնագիր Կուր գետի բնապահպանական վիճակի լավացման վերաբերյալ, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության աշխատակից Մատանաթ Ավազովին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մոտ երկու տարի Վրաստանի հետ քննարկում է գետի մաքրման աշխատանքների հարցը, ու այդ ուղղությամբ քննարկումները արդեն մոտենում են ավարտին:
Վերջինս տեղեկացրել է, որ այդ բանակցությունները տեղի են ունենում դիվանագիտական խողովակներով ու ԱԳՆ-ի մակարդակում:
Դրանց ավարտից հետո երկու երկրները կստորագրեն համապատասպան պայմանագիր, ու կողմերը պետք է իրականացնեն Կուրի գետի ջրի որակի բարձրացման պարտավորություններ: