
Անխել Դի Մարիայի տեղափոխությունը մեծ կորուստ է. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու արգենտինացին չհարմարվեց Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Մեր համար սա մեծ կորուստ է: Ես հարձակման գծի արագ և կրեատիվ մտածող ֆուտբոլիստներ եմ ուզում: Դի Մարիան հենց այդպիսի ֆուտբոլիստ է, դրա համար մենք պետք է այդպիսի ֆուտբոլիստ փնտրենք: Պոտենցիալ թեկնածուները պետք է կարողանան նաև հարմարվել անգլիական ֆուտբոլի ռիթմին, բայց այդպիսիններին դժվար է գտնել:
Ահա թե ինչու՛ ֆուտբոլիստների մոտ կարող է չստացվել խաղն այս առաջնությունում` խաղի ռիթմի և լատինամաերիկյանից շատ տարբերվող անգլիական մշակույթի պատճառով: Հնարավոր է, դրանում է պատճառը»,- ցիտում է Վան Գալին Independent.co.uk-ը:
Հինգշաբթի «ՊՍԺ»-ն հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդից» Անխել Դի Մարիայի ձեռքբերման մասին: Պայմանագիրը ֆուտբոլիստի հետ կնքվել է մինչև 2019թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը