Բաժիններ՝

«Էվերթոնը» և «Տոտենհեմը» կպայքարեն «Միլանի» ֆուտբոլիստ Կեյսուկե Հոնդայի համար

2 ակումբն էլ փորձում են գնել «ԲԿՄԱ»-ի նախկին ֆուտբոլիստին:

Մոտ ժամանակները «Էվերթոնը» և «Տոտենհեմը» առաջարկություն կանեն «Միլանին»` Հոնդայի վերաբերյալ: «Էվերթոնը» կարող է ճապոնացու համար ապահովել տեղ հիմնական կազմում, իսկ «Տոտենհեմը» կառաջարկի մասնակցություն Եվրոպայի լիգայում:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Հոնդան տեղ չունի «Միլանի» հիմնական կազմում, դրա համար էլ «ռոսոներները» պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից:

Հոնդան 2013թ. «ԲԿՄԱ»-ից «Միլան» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:

Ճապոնացին «Միլանի» կազմում անցկացրել է 46 հանդիպում և խփել է 8 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս