Բաժիններ՝

Ալեքսանդր Լյակազետը երկարաձգել է պայմանագիրը «Լիոնի» հետ

«Լիոնի» լավագույն ֆուտբոլիստը կմնա ակումբում ևս 4 տարի:

5 տարվա գործարքի մասին հաստատել է ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ համաձայնագիրը նախատեսված էր մինչև 2018թ., բայց գործարքը վերանայվել է Լյակազետի աշխատավարձի բարձրացման պատճառով: Այժմ ֆրանսիացին կստանա տարեկան 4 մլն եվրո: Ավելի վաղ ինֆորմացիա կար, որ 24-ամյա հարձակվողին ցանկանում է գնել «Լիվերպուլը»:

2014-15թթ. մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում Լյակազետն անցկացրել է 33 հանդիպում, խփել է 27 գնդակ և ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու:

Ֆրանսիայի հավաքականի կազմում Լյակազետն անցկացրել է 8 խաղ և խփել է 1 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս