«Զենիթը» առաջարկությում է արել «Դինամոյին»` Ալեքսանդր Կոկորինի վերաբերյալ
«Սպիտակաերկանգույնների» հարձակվողը «Զենիթում» կարող է փոխարինել Սալոմոն Ռոնդոնին: Ինչպես հաստատում է ТАСС-ը, «Զենիթն» արդեն սկսել է բանակցությունները ակումբի և ֆուտբոլիստի հետ:
«Այս պահին «Զենիթը» առաջարկություն է արել «Դինամոյին»` Կոկորինի տրանսֆերի վերաբերյալ: Միաժամանակ ակումբը բանակցություններ է վարում նաև ֆուտբոլիստի հետ: Գործարքը կարող է ավարտվել շաբաթվա վերջում»,- ասել է աղբյուրը:
«Դինամոյի» կազմում Կոկորինը անցկացրել է 165 խաղ և խփել է 38 գնդակ:
Ռուսաստանի հավաքականի կազմում հարձակվողը խաղացել է 32 խաղ և խփել է 8 գնդակ:
Ուրբաթ «Զենիթի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը հայտարարել էր, որ լեգիոներների սահմանափակման պատճառով ստիպված է թիմից բաց թողնել Սալոմոն Ռոնդոնին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը