
Առաջին տուրում «Մարսելի» պարտությունից հետո Մարսելո Բիելսան հրաժարական է տվել

2015-16թթ. մրցաշրջանը պրովանսալցիների համար սկսվեց «Կանից» կրած սենսացիոն պարտությունով: Խաղի միակ գնդակը 27-րդ րոպեին խփեց Էնդի Դելորը: Խաղի ավարտից հետո Մարսելի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան հայտարարեց հրաժարականի մասին:
«Շնորհակալ եմ երկրպագուներից, ովքեր աջակցել են ինձ ամեն օր: Ես այստեղ վերջացնում եմ աշխատանքս և վերադառնում եմ հայրենիք: Ես այս թիմում ներդրել եմ այն ամենը, ինչ ունեցել եմ»,- ասել է 60-ամյա մասնագետը:
Ավելի վաղ արգենտինացին հաստատել էր «Մարսելի» հետ պայմանագրի երկարաձգման մասին, բայց շաբաթ նա հայտարարեց, որ իր և ակումբի նախագահ Վենսան Լաբրյունի միջև վստահություն այլևս չկա:
Պրովանսալցիների նախագահը մինչև մամլո ասուլիսը չգիտեր մարզչի հրաժարական տալու մտադրության մասին:
Բիելսան ղեկավարել է «Մարսելը» 2014թ. մայիսից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը