
«Չելսիի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն հրաժարվել է մեկնաբանել Տիբո Կուրտուայի հեռացումը և նշանակված 11 մետրանոցը

«Կապույտների» գլխավոր մարզիչը համարում է, որ իր թիմը հավասար կազմերի դեպքում ձեռքից բաց չէր թողնի հաղթանակը «Սուոնսիի» հետ խաղում:
«11 մետրանո՞ցը և հեռացու՞մը: Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել: Երբ մենք ամբողջ կազմով էինք խաղում, մրցակիցը շանս չուներ: Մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք: Երկրորդ խաղակեսում 1 րոպեում տեղի ունեցավ հեռացումը, 11 մետրանոցը և «Սուոնսիին» հաջողվեց հաշիվը դարձնել 2:2:
10 հոգով խաղում կարելի է լավ պաշտպանվել, գտնել խաղի ստրատեգիան, բայց հաղթանակ կորզել, դա շատ դժվար է: Ես այսպես կասեմ. մենք 11 հոգով լավագույն թիմն էինք: Ես չեմ պատրաստվում կշտամբել թիմին»,- խաղից հետո ասել է Ժոզե Մոուրինիոն ВВС-ի թղթակցին:
Առաջին տուրի խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
Կարմիր քարտի պատճառով «Չելսին» 3 խաղով կորցրեց դարպասպահ Կուրտուային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը