«Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» 1:0. «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները «Տոտենհեմի» հետ խաղում լավագույն ֆուտբոլիստ ճանաչեցին Դարմիանին
Երկրպագուների կողմից` Անգլիայի առաջնության 1-ին տուրի «Տոտենհեմի» հետ խաղում թիմի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մատեո Դարմիանը:
«Կարմիր սատանաների» թվիթերյան պաշտոնական էջում կատարված քվեարկության արդյունքում Դարմիանը, ով իր առաջին խաղն էր անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, հավաքել է ձայների 64 տոկոսը` անցնելով դարպասապահ Սերխիո Ռոմերոյից (29 տոկոս) և Խուան Մատայից (9 տոկոս):
Դարմիանի խաղը առանձնացրել է նաև մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը.
«Մատեո Դարմիանը ինձ վրա հաճելի տպավորություն թողեց: Նա շատ լավ էր խաղում ինչպես մրցակցի կիսադաշտում, այնպես էլ «Տոտենհեմի» հարձակումների ժամանակ: Մտածում եմ, նա այսօր լավագույնն էր մեր թիմում»:
Մատեո Դարմիանը այս ամառ «Տորոնտոյից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը