
Playboy-ի հիմնադրի որդին նշանվել է «փոթերիանայի» դերասանուհու հետ

Playboy-ի հիմնադրի որդին՝ Կուպեր Հեֆները, նշանվել է «փոթերիանայի» դերասանուհի Սկառլետ Բիրնի հետ, հայտնում է People-ը: Զույգը հանդիպում էր գրեթե երկու տարի:
Հեֆներն ու Բիրնն իրենց նշանադրության մասին հայտարարել էին Instagram-ում:
Մասնավորապես, 23-ամյա Հեֆները հույս է հայտնել «ավելի շատ արկածներ ունենալ այդ հրաշալի լեդիի հետ», իսկ Բիրնը հայտարարել է, որ իր բախտը բերել է՝ սիրահարվելով իր լավագույն ընկերոջը:
Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները մեկնաբանել է որդու նշանադրության մասին լուրը Twitter-ում ու գրել, որ իր «սերն ու շնորհավորանքներն է հղում» Կուպերին ու Սկառլետին:
Դերասանուհին հայտնի է Հարրի Փոթերի մասին ֆիլմերից, որտեղ մարմնավորում էր Փենսի Պարկինսոնին: