
Բենզեման չի խաղա մրցաշրջանի մեկնարկում

Marca-ն տեղեկացնում է, որ Բենզեմայի ազդրի վնասվածքը շատ ավելի լուրջ է, քան նախկինում ենթադրվում էր: Եթե վերականգնման գործընթացը հաջող ընթանա, ապա Քարիմը կկարողանա մարզվել օգոստոսի վերջերին, ինչն էլ նշանակում է, որ ֆուտբոլիստը նվազագույնը բաց կթողնի առաջնության 2 մեկնարկային հանդիպումները:
Աջ ազդրի մկանային վնասվածքը Քարիմ Բենզեման ստացել էր «Միլանի» հետ ընկերական հանդիպման ժամանակ: Սկզբում նշվում էր, որ վնասվածքը լուրջ չէ և մի քանի օր կպահանջվի վերականգնման համար, սակայն բուժզննումը հակառակը ցույց տվեց:
Սիրարփի Աղաբաբյան