Բաժիններ՝

Մարգարիտա Գասպարյանը հուլիս ամսվա լավագույն թենիսիստուհու համար քվեարկության արդյունքում հռչակվել է երրորդը

Լավագույնը հռչակվել է Սամանդա Ստոսուրը:

Ավստրալուհու օգտին, ով դարձավ հաղթող Բադ Գաշտայում կայացած մրցաշարում, քվեարկել է երկրպագուների 35 %-ը:

Մարգարիտա Գասպարյանին, ով նախորդ շաբաթ հաղթեց Բաքվի մրցաշարը և իր կարիերայի առաջին տիտղոսը նվաճեց, իրենց ձայներն են տվել երկրպագուների 22 %-ը: Նրա և Ստոսուրի միջև հայտնվել է Աննա Կարոլինա Շմիդլովան (30%), հաղորդում է WTA-ի պաշտոնական կայքը:

Այս տարի ամսվա լավագույն թենիսիստուհի 4 անգամ ճանաչվել է Սերենա Ուիլյամսը:

Մեկական անգամ կոչումը նվաճել են Սիմոնա Հալեպը և Անգելիկա Կերբերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31