Բաժիններ՝

Լեոնիդ Սլուցկին Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչն է

«ԲԿՄԱ»-ի ղեկավարն ուրբաթ օրը պաշտոնապես ստանձնել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

Ռուս մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է մինչև Եվրո 2016-ի նախընտրական փուլի ավարտը, և տվյալ փուլում նախատեսվում է Ռուսաստանի հավաքականի և «ԲԿՄԱ»-ի գլխավոր մարզիչների պաշտոնների համատեղումը: Որոշմանն աջակցում է Ռուսաստանի սպորտի նախարարությունը:

«Մենք բազմաթիվ անգամ ասել ենք այն մասին, որ տվյալ փուլում ազգային հավաքականը պետք է գլխավորի ռուս մարզիչ,- ասել է ՌԴ Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն:

-Հաշվի առնելով «ԲԿՄԱ»-ում Լենոնիդ Սլուցկու հաջող և էֆեկտիվ աշխատանքը, կարծում եմ, որ հենց նա է հանդիսանում այն մասնագետը, ով կարող է հավաքականը դուրս բերել 2016թ. Եվրոպայի առաջնություն:

Այս կշռադատված որոշումը համաձայնեցվել է բոլոր կողմերի հետ, և, իմ կարծիքով, հիմա սա ամենաօպտիմալ տարբերակն է: Իմ կողմից շնորհակալություն եմ ուզում հայտնել «ԲԿՄԱ»-ին` համագործակցության և փոխըմբռնման համար: Ցանկանում եմ Լեոնիդ Վիկտորովիչին հաջողություններ` հավաքականի հետ աշխատանքում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս