Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Մանուել Պելլեգրինիի հետ

Նոր պայմանագիրը կգործի մինչև 2017թ.:

Նոր պայմանագրեր են ստացել Պելլեգրինիի շտաբի 3 մարզիչներ` Ռուբեն Կաուշիլասը, Խաբիեր Մանսիսիդորը և Խոսե Կաբելլոն:

«Մենք ուրախ ենք պայմանագիր ստորագրել Մանուել Պելլեգրինիի հետ, ով առաջին երկու տարում արդեն բավականին բան է արել «Մանչեսթեր Սիթիի» հետ, և մենք անհամբերությամբ սպասում ենք հետագա առաջընթացին»,- ասել է ակումբի գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն:

«Ես կենտրոնացած եմ գալիք մրցաշրջանի վրա և վստահ եմ, որ իմ թիմը և ես անընդհատ զգում ենք աջակցությունը, որը ցուցաբերել են մեզ բոլորիս, ներառյալ, իհարկե, մեր ֆանտաստիկ երկրպագուներին»,- ավելացրել է Պելլեգրինին:

Պելլեգրինին գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» 2013-ից:

2014թ. «քաղաքայինները» նրա ղեկավարությամբ դարձան Անգլիայի չեմպիոն և նվաճեցին Լիգայի գավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս