Բաժիններ՝

Էշլի Յանգը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Նոր պայմանագիրը կգործի մինչև 2018թ.:

Մանկունյանցիների պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ վինգերի հետ պայմանագիրը կնքված է 3 տարով` 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ:

«Մենք ուրախ ենք, որ Էշլին նոր պայմանագիր է ստորագրել: Նա շատ բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է: Նա վստահ զբաղեցնում է վինգերի դիրքը և փայլուն անցկացրեց նախորդ մրցաշրջանը: Էշլին միշտ շատ պրոֆեսիոնալ է և մեծ ազդեցություն ունի հանդերձարանում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը:

«Այն ամենը, ինչ ես ցանկացել եմ անել կյանքում, դա ֆուտբոլ խաղալն է և հնարավորությունը` հանդես գալու աշխարհի մեծագույն ակումբում. դա ամեն ինչ է իմ և իմ ընտանիքի համար»,- ասել է Յանգը:

30-ամյա Յանգը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2011-ից, անցկացրել է 115 հանդիպում և խփել է 13 գնդակ:

Էշլի Յանգը 2013թ. մանկունյանցիների կազմում դարձել է Անգլիայի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս