Բաժիններ՝

«Զենիթն» Աքսելին բաց կթողնի 30 մլն եվրոյով. Վիտսելի գործակալ

Ռիկարդո Նապոլիտանոն տեղեկացրել է, որ պետերբուրգյան ակումբը պաշտոնական առաջարկություն չի արել:

Բելգիացու նկատմամբ հետաքրքրությունն իտալական ակումբների կողմից նորից աճել է: Ֆուտբոլիստի վրա նորից ուշադրություն է դարձնում «Յուվենթուսը», ով Արթուրո Վիդալին և Անդրեա Պիռլոյին փոխարինող է փնտրում: Ավելի վաղ «Զենիթը» չէր ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին 35-40 մլն եվրոյից ցածր գնով, սակայն հիմա «կապտասպիտակաերկնագույնների» ախորժակն իջել է:

««Զենիթը» բաց կթողնի նրան 30 մլն եվրոյով: Հնարավոր է նաև՝ 25 մլն և բոնուսներ տարբերակը,- ցիտում է Նապոլիտանոյին Fanta Gazetta-ն: Միևնույն ժամանակ, ռուսները դեռ պաշտոնական առաջարկություն չեն ստացել:

Universal Group գործակալական ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Վիտսելը պատրաստ է տեղափոխվել նաև «Միլան»:

«Միլանը» միշտ հետևել է նրան և երբեք չի դադարել հետաքրքրվել: «Յուվենթուսի» հետաքրքրությունը մի փոքր ցածր է: Վիտսելը ցանկանում է խաղալ թոփ-ակումբում, և «Յուվեն» ու «Միլանը» հարմար են: Աքսելը «Միլանը» համարում է թոփ-ակումբ, չնայած որ նրանք չեն խաղում Չեմպիոնների լիգայում:

Ես մտածում եմ, որ օգոստոսի վերջին բանակցությունները հաջողությամբ կավարտվեն»,- կարծում է Նապոլիտանոն:

Աքսել Վիտսելը 2012թ. 40 մլն եվրոյով «Զենիթ» է տեղափոխվել «Բենֆիկայից»: 26-ամյա բելգիացու պայմանագիրը «Զենիթի» հետ ուժի մեջ է մինչև 2012թ. հունիսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս