Բաժիններ՝

ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ից պահանջում է անհապաղ ազատ արձակել Հոմսում առևանգած 230 տեղացիներին ու քրիստոնյաներին

ԱՄՆ-ը պահանջում է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները անհապաղ ազատ արձակեն Սիրիայի Հոմս նահանգում առևանգած բոլոր մարդկանց, հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկիչները հարձակվել են Ալ-Կարյատեյն քաղաքի վրա ու պատանդ վերցրել 230 տեղացիների, այդ թվում՝ 60 քրիստոնյայի: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում կանայք ու երեխաները:

«ԱՄՆ-ը վճռական կերպով դատապարտում է այս շաբաթ Սիրիայի կենտրոնական Հոմս նահանգում ԴԱԻՇ-ի կողմից 230 խաղաղ, անմեղ մարդկանց առևանգումը, որոնց թվում կան կանայք ու երեխաներ: ԴԱԻՇ-ի հարձակումները հանգեցրել են մերձակա գյուղերի մոտ 2000 մարդկանց պարտադիր տեղահանման: Մենք պահանջում ենք անհապաղ ազատել խաղաղ քաղաքացիներին ու բոլորին, ով գտնվում է ԴԱԻՇ-ի մոտ»,- ասվում է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս