Բաժիններ՝

Բորիս Նեմցովին սպանել են երկու ատրճանակից

Ռուս ընդդիմադիր ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել է կրակոցներից, որոնք, ենթադրաբար, արձակվել են 2 տարբեր ատրճանակից, գրում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով բժշկական համալիր փորձաքննությանը, որ անցկացվել է տվյալ գործով:

Թերթի տվյալով՝ Նեմցովը 3 տեղից վիրավորվել է խլացուցիչով ատրճանակից արձակված կրակոցից, իսկ մյուս փամփուշտները արձակվել են զենքից, որը չի ունեցել անաղմուկ կրակելու հարմարեցում:

Բացի այդ՝ փորձագետները ենթադրել են, որ ստացած վնասվածքների տարբերությունները կարող են կապված լինել տարբեր հզորության փամփուշտների օգտագործման հետ:
ՌԴ Քննչական կոմիտեի նշանակված փորձաքննության արդյունքների մասին հայտնել է «Ռոսբալտը»:

Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, որ հանցագործը Նեմցովի ուղղությամբ կրակ էր բացել՝ ատրճանակը բռնած ձախ ձեռքին:
Ձախլիկ է Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևը, ով սկզբում ընդունել է իր մեղքը, հետո հրաժարվել իր վկայությունից:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ քաղաքական գործիչը սպանվել է «Մակարով» տեսակի ատրճանակից:

Հիշեցնենք, որ Նեմցովին սպանել են 2015 թվականի փետրվարի 28-ին՝ ժ. 23։40–ին Մոսկվայի հենց կենտրոնում՝ կամրջի վրա: Նրա գործով կալանավորվել է 5 մարդ՝ Զաուր Դադաևը, որին հետաքննությունը համարում է սպանության կատարող, Թեմիրլան Էսկերխանովը, Անզոր ու Շահիդ Գուբաշևները ու Համզաթ Բախաևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս