Բաժիններ՝

Հեռուստասերիալի արդյունավետությունը պահանջում է ամուր թիմային աշխատանք․ Անահիտ Մխիթարյանը՝ «Բախտաբեր»-ի մասին. NEWS.am STYLE

«Բախտաբեր» հեռուստասերիալը մեծ վարկանիշ ունի Հայաստանում։ Այն կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել հեռուստադիտողների մեծ լսարան։ Դերասանուհի Անուշիկ Առաքելյանը, որը սերիալում մարմնավորում է Իռենի կերպարը, NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է, որ ներքին թիմային աշխատանքի արդյունքն է, որ այսօր սերիալը մեծ վարկանիշ ունի։

«Բոլոր մարդիկ, որոնք ներգրաված են այս սերիալում, սիրով են իրենց աշխատանքը կատարում։ Բոլորը իրենց աշխատանքում պրոֆեսիոնալ են։ Եթե յուրաքանչյուր գործում կա գրագետ մոտեցում, ապա այդ աշխատանքը կարելի է համարել ստացված»,- նշել է Անուշիկը։

Ըստ դերասանուհու՝ թե հեռուստասերիալի, թե գեղարվեստական ֆիլմի հիմնասյունը ռեժիսորն ու սցենարիստն են։

«Անահիտի հետ առաջին անգամ եմ աշխատում։ Նա այնպիսի անհատականություն է, որ կարողանում է ընկերական մթնոլորտ ստեղծել եւ թիմային աշխատանք կատարել։ Նա այն մարդկանցից չէ, որը երեւույթին վերեւից է նայում։ Ինչ-որ բան փոխելիս նա միշտ փոխհամաձայնության է գալիս գործընկերների հետ»,- ասել է Անուշիկը։

photo

Անահիտը 2008 թվականից գրում է հեռուստասերիալների, գեղարվեստական ֆիլմերի սցենարներ։

«Հեռուստասերիալի արդյունավետությունը պահանջում է ամուր թիմային աշխատանք։ Միայն այդ դեպքում է արդյունքը լավ լինում: Սերիալը շատ բարդ ու ամենօրյա աշխատանք է պահանջում։ Իհարկե, սցենարիտի գործը կարեւոր է, բայց եթե չլինեն այն մարդիկ, որոնք գրածս իրականություն են դարձնում, ոչինչ չի ստացվի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս