Բաժիններ՝

Կոբզոն, Լեպս, Գազմանով, Դեպարդիե… Ուկրաինան հրապարակել է ռուս արտիստների «սև ցուցակը»

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հրապարակել է արտիստների ցուցակը, ում գործունեությունը սպառնում է երկրի ազգային անվտանգությանը, հայտնում է Gazeta.ru-ն:

Ցուցակում ներառվել է 14 անուն՝ Օլեգ Գազմանով, Իոսիֆ Կոբզոն, Սերգեյ Բեզրուկով, Միխայիլ Բոյարսկի, Նիկոլայ Ռաստորգուև, Իվան Օլոբիստին, Միխայիլ Պորոչենկով, Գրիգորի Լեպս, Ժերար Դեպարդիե, Վլադիմիր Կուչերենկո, Եգոր Խոլմոգորով, Միխայիլ Խազին, Վալերիա Պերֆիլովա ու Իոսիֆ Պրիգոժին:

Նշվում է, որ ցուցակն ընդլայնվելու է:

Ավելի վաղ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հայտնել էր 117 արտիստից բաղկացած ցուցակի մասին, որոնց թվում Դեպարդիեի անունը նշված չէր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս