Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը անուն են ընտրել իրենց չծնված տղայի համար. ԶԼՄ-ներ

Ինչպես գրում է Mirror-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը արդեն որոշել են իրենց ապագա երեխայի անունը:

Նշվում է, որ զույգը, որը հունիսին հայտարարեց, որ տղա է ունենալու, իբրև թե որոշել են իրենց որդու անունը դնել Իսթոն (Easton):

Անունը անգլերեն East բառի փոփոխված տարբերակն է: Ըստ Mirror- այդ անունը համապատասխանում է զույգի դստեր՝ Նորդ Ուեսթի անվանը:

Mail Online-ի հետ զրույցում ընտանիքի ընկերներից մեկը ասել է, որ «Իսթոնն արդեն ընտրված անուն է: Տղան կկոչվի Իսթոն»:

Հաղորդվում է, որ անվան արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քիմը այդ մասին պատմել է իր ընտանիքի անդամներին: Քորթնիի որդին՝ Մեյսոնը, իբր թե արդեն այդ անունով է դիմում իր չծնված զարմիկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս