Բաժիններ՝

Թուրքիայում հերթական հարձակումն է իրականացվել ոստիկանների վրա. 1 մարդ սպանվել է, կան վիրավորներ

Թուրքիայի Շիրնակ նահանգում դարձյալ հարձակում է իրականացվել ոստիկանների վրա, հայտնում է Milliyet թերթը:

Հարձակումն իրականացրել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները: Վերջիններս օգտվել են երկարափող զենքից ու նռնականետերից:
Հարձակման հետևանքով 1 ոստիկան սպանվել է, 3 մարդ ստացել են վնասվածքներ, որոնցից 1-ը ոստիկանության աշխատակից է:

Կատարվում է վերջիններիս հայտնաբերելու ու վնասազերծելու գործողություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս