Բաժիններ՝

Ալպերում հայտնաբերվել են 45 տարի առաջ անհետացած ալպինիստների մարմինները

Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել են 1970 թվականին անհետացած 2 ալպինիստների մարմինները, հայտնում է BBC News-ը:

Ինչպես հաղորդվում է, մարմինները հայտնաբերվել են ծովի մակերևույթից մոտ 2,8 կմ բարձրության վրա՝ Մատերհորն լեռան ստորոտին:

ԴՆԹ-թեսթերը ցույց են տվել, որ մարմինները պատկանում են Միչիո Օիկավեին ու Մասայուկի Կոբայասիին, ովքեր անհետ կորել էին 1970 թվականի օգտոստոսին:

Նշվում է, որ աճյունները հայտնաբերվել են ճապոնացի ալպինիստների անետացման ենթադրյալ վայրից հեռու: Նրանց մահվան պատճառը, ըստ փորձագետների, եղել է սառույցների հալոցքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս