Բաժիններ՝

Հազարավոր լեհեր Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն ներգաղթյալների առաջին գործադուլին

Հազարավոր լեհեր, ովքեր աշխատում են Մեծ Բրիտանիայում, ինչպես սպասվում է, կմասնակցեն երկրի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող ներգաղթյալ աշխատողների գործադուլին, հայտնում է The Independent-ը:

Ակցիան, որը նախատեսված է օգոստոսի 20-ին, արդյունք է լեհական ֆորումներում ծավալվող քննարկումների, որոնք դժգոհ են նրանից, որ ներգաղթյալներին մշտապես մեղադրում են Մեծ Բրիտանիայի խնդիրների մեջ:

Ինչպես նշում է պարբերականը, գործադուլը կրում է ոչ պաշտոնական բնույթ ու չի ներկայացնելու ինչ-որ արհմիության շահերը:

Ակցիայի մասնակիցները հագնելու են կարմիր մարզաշապիկներ, որոնց վրա գրված է լինելու «Բավակա´ն է: Այլևս մի´ մեղադրեք մեզ»:
Լեհական համայնքը ամենախոշորներից մեկն է Մեծ Բրիտանիայում:

Ավելի քան կես միլիոն լեհ է ընդգրկված առողջապահության, շինարարության, հասարակական սննդի ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31