Բաժիններ՝

Ուիթնի Հյուսթոնի միակ դստեր մահվան պատճառը կարող էր լինել զուգընկերոջ հյուրասիրած թունավոր կոկտեյլը

Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ու Բոբբի Բրաունի միակ դուստրը՝ Բոբբի Քրիստինա Բրաունը, կարող էր մահանալ իր զուգընկերոջ հյուրասիրած թունավոր կոկտեյլը, գրում է ամերիկյան PzFeed պորտալը:

Ինչպես պնդում է Բոբբի Քրիստինայի խնամակալը՝ Բեդելիա Հենգրուվը, աղջկա կողակիցը՝ Նիկ Գորդոնը, նրան կոկտեյլ է հյուրասիրել՝ նախապես մեջը գցելով ինչ-որ նյութ, իսկ երբ աղջկա վիճակը վատացել է, նրան գցել է սառը ջրով լի վաննան՝ դեմքով դեպի ներքև: Դատարանի կողմից նշանակված խնամակալի խոսքով՝ աղջկա մահը ձեռնտու էր Նիկին:

2012թ. Ուիթնի Հյուսթոնի մահից հետո նրանք սկսել էին հանդես գալ որպես ամուսիններ, սակայն պաշտոնապես երբեք ամուսնացած չեն եղել:

Բոբբի Քրիստինայի խնամակալը 10 մլն դոլարանոց դատական հայց է ներկայացրել Նիկի դեմ՝ Բոբբի Քրիստինայի անունից: Այդ ժամանակ նա պնդում էր, որ աղջկա զուգընկերը նրան ծեծել է, հաշվեհամարից հանել նրա դրամական միջոցները ու օգտվել նրա անգիտակից վիճակից: Ներկայում Բեդելիան հայցի մեջ նոր մեղադրանքներ է ներառել:

2015 թվականի հունվարի 31-ին նրան Ջորջիա նահանգի իր տան լոգարանում անգիտակից վիճակում հայտնաբերել էր քաղաքացիական ամուսինը՝ Նիկ Գորդոնը: Ընտանիքը հայտնել էր, որ աղջկա գլխուղեղն անդառնալիորեն վնասվել է: Բժիշկները ստիպված էին եղել նրան արհեստական կոմայի մեջ գցել գլխուղեղի այտուցի հետևանքով: Նրանց ջանքերը, սակայն, ապարդյուն էին՝ մարտին նրանք խոստովանել էին, որ անզոր են օգնել աղջկան:

Հիշեցնենք, որ 22-ամյա Բոբբի Քրիստինա Բրաունը մահացել է հուլիսի 26-ին՝ 6 ամիս անցկացնելով կոմայի մեջ:

Աղջկա դիահերձումը չէր պարզել նրա մահվան պատճառը: Դիահերձող բժիշկների խոսքով՝ նրա մարմնի վրա չէր հայտնաբերվել ոչ մի լուրջ վնասվածք:
Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրը հուղարկավորվել է աստղային մոր հարևանությամբ՝ Նյու Ջերսիի «Ֆեյրվյու» գերեզմանատանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս