Բաժիններ՝

Մենք վստահ ենք, որ նորից կնվաճենք չեմպիոնական տիտղոսը. «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինի

Մնում է իմանալ, թե ինչ կարծիք ունի այս մասին Ժոզե Մոուրինիոն:

2015թ. Անգլիայի չեմպիոն դարձավ «Չելսին»` գահընկեց անելով «Մանչեսթեր Սիթիին»: Մանչեսթերում երազում են վերադարձնել կորցրած թագը, իսկ Պելլեգրինին ուղղակի վստահ է դրանում:

«Ես միանգամայն վստահ եմ, որ մենք կունենանք շատ հաջող մրցաշրջան: Մենք պետք է վերադարձնենք տիտղոսը մեր երկրպագուներին:

Ինչպես ես արդեն ասացի, մենք վստահ ենք, որ կվերադարձնենք տիտղոսը: Մենք շատ լավ նախամրցաշրջան ենք անցկացրել»,- ցիտում է Մանուելի խոսքերը բրիտանական «Евроспорт»-ը:

Մասնագետի կարծիքով՝ Էդին Ջեկոյի վաճառքից հետո թիմին չի խանգարի հարձակվողի պակասը:

«Մեզ մոտ է Կելեչին, երիտասարդ ֆուտբոլիստ, ով, իմ կարծիքով՝ կգտնի իր տեղը կազմում: Սթերլինգը նույնպես կարող է խաղալ առջևի գծում: Կարծում եմ, որ մենք դեռ կգնենք ֆուտբոլիստներ, բայց ոչ՝ այդ գծում խաղալու համար»,- ասել է Պելլեգրինին:

Ջեկոն այս մրցաշրջանից կխաղա «Ռոմայում»:

2014-15թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը` ետ մնալով «Չելսիից» 8 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս