Բաժիններ՝

Պաշտոնական. Մոհամեդ Սալախը դարձավ «Ռոմայի» ֆուտբոլիստ

«Ֆիորենտինայի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ Սերիա Ա: Հինգշաբթի «Չելսին» և «Ռոման» հաստատեցին Սալախի տրանսֆերը հռոմեական ակումբում: Ֆուտբոլիստը 2015-16թթ. մրցաշրջանը վարձակալության իրավունքով կանցկացնի «Ռոմայի» շարքերում: Գործարքը ներառում է նաև հաջորդ ամառ ֆուտբոլիստին գնելու հնարավորությունը: Այդ դեպքում ուժի մեջ կմտնի նրա 4-ամյա պայմանագիրն ակումբի հետ:

Սալախը «Չելսի» էր տեղափոխվել 2013-14թթ. մրցաշրջանի միջնամասում և Լոնդոնում անցկացրել էր 1 տարի:

Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը ֆուտբոլիստն անցկացրել է «Ֆիորենտինայում»` 26 խաղերում խփելով 9 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31