
Ժան-Ժակ Բուգուհին տեղափոխվեց Արմավիրի «Տորպեդո»

«Շիրակի» հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին երեք տարվա պայմանագիր է կնքել Արմավիրի «Տորպեդոյի» հետ, այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Կոտդիվուարցի հարձակվողը հանդես էր գալիս Գյումրիի ակումբում 2014 թվականի հուլիսից: Նախորդ մրցաշրջանում Բուգուհին, «Փյունիկի» հարձակվող Սեսար Ռոմերոյի հետ միասին, դարձավ Հայաստանի բարձրագույն առաջնության լավագույն ռմբարկուն:
Տեղեկացնենք նաև, որ Վալերի Կարպինի գլխավորած թիմ է տեղափոխվել նաև Եվրոպայի լիգայի խաղարկությունում «Շիրակի» դարպասը պաշտպանած Վսեվոլոդ Երմակովը:
Սիրարփի Աղաբաբյան