
Թոփ-ակումբները կսկսեն ավելի շատ պարտվել. Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին անհանգստացած է այն բանից, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի միջին կարգի ակումբները ձեռք են բերում շատ ուժեղ ֆուտբոլիստներ:
«Հիմա Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր ակումբում շատ ուժեղ ֆուտբոլիստներ կան: Նոր մրցաշրջանում թոփ-ակումբների համար ավելի դժվար է լինելու:
Չեմպիոնության հավակնորդները սկսելու են ավելի շատ պարտվել այն թիմերին, որոնք այդպիսին չեն համարվում: Հիմա յուրաքանչյուր ակումբում կան այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող են հանդես գալ թոփ-ակումբներում: «Չելսիում» հանգիստ կարող էին խաղալ Կաբայը, Վեյնալդումը և Գրադելը: Չեմպիոնության հավակնում է 5 թիմ, իսկ մնացածն ավելի ուժեղ են դառնում»,- ասել է Մոուրինիոն ВВС-ին տված հարցազրույցում:
Առաջին տուրում «Չելսին» տանը կհանդիպի «Սոունսիի» հետ:
Ամռանը «Չելսի» են տեղափոխվել Ռադամել Ֆալկաոն, Ասմիր Բեգովիչը, Նաթանը և Քենեդին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը