Բաժիններ՝

Հայտնի են Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի զույգերը

Շվեյցարական Նեոնում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:

44 թիմեր բաժանվեցին 22 զույգերի, որոնց հաղթողները հանդես կգան Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջնական կազմն ամբողջացնելու համար այս 22 հաղթողներին կմիանան նաև Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում պարտված 10 թիմերը:

Թիմերը կխաղան մրցակցային հետևյալ դասավորությամբ.

«Ալտախ» (Ավստրիա) – «Բելենենսեշ» (Պորտուգալիա)

«Միլսամի» (Մոլդովա) – «Սենթ-Էտյեն» (Ֆրանսիա)

«Յաբլոնեց» (Չեխիա) – «Այաքս» (Հոլանդիա)

«Ժիլինա» (Սլովակիա) – «Ատլետիկ» (Իսպանիա)

«Ստյաուա» (Ռումինիա) – Ռոսենբորգ (Նորվեգիա)

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Ղարաբաղ» (Ադրբեջան)

«Մյոլդե» (Նորվեգիա) – «Ստանդարտ» (Բելգիա)

«Զարյա» (Ուկրաինա) – «Լեգիա» (Լեհաստան)

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) – «Վոյվոդինա» (Սերբիա)

ՊԱՕԿ (Հունաստան) – «Բրոնդբյու» (Դանիա)

«Բորդո» (Ֆրանսիա) – «Կայրաթ» (Ղազախստան)

«Պանատինաիկոս» (Հունաստան) – «Գաբալա» (Ադրբեջան)

«Լեխ» (Լեհաստան) – «Վիդեոտոն» (Հունգարիա)

«Սաութհեմփթոն» (Անգլիա) – «Միտյուլանդ» (Դանիա)

«Դինամո Մինսկ» (Բելառուս) – «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Աստրա» (Ռումինիա) – «ԱԶ Ալկմաար» (Հոլանդիա)

«Ռաբոտնիչկի» (Մակեդոնիա) – «Ռուբին» (Ռուսաստան)

«Օդդ» (Նորվեգիա) – «Բորուսիա» Դ (Գերմանիա)

«Լիբերեց» (Չեխիա) – «Հայդուկ» (Խորվաթիա)

«Կրասնոդար» (Ռուսաստան) – ՀԻԿ (Ֆինլանդիա)

«Ատրոմիտոս» (Հունաստան) – «Ֆեներբախչե» (Թուրքիա)

«Թուն» (Շվեյցարիա) – «Սպարտա Պրահա» (Չեխիա)

Առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 20-ին, պատասխան խաղերը` օգոստոսի 27-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս