Աթենքը վարկատուների հետ բանակցությունները պետք է ավարտի օգոստոսի 15-ից անմիջապես հետո
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պայմանավորվել են այն մասին, որ Աթենքը պետք է ավարտի մոտ 86 մլրդ եվրոյի երրորդ վարկային ծրագրի բանակցությունները վարկատուների հետ օգոստոսի 15-ից անմիջապես հետո:
Այս մասին լրագրողներին Օլանդի ու Ցիպրասի՝ Եգիպտոսում կայացած հանդիպումից հետո հայտնել են Ցիպրասի մամլո ծառայությունից, որտեղ երկու երկրների ղեկավարները մասնակցել են Սուեզի ջրանցքի նոր հունի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Հանդիպումը անցել է բացառապես ջերմ մթնոլորտում՝ Սուեզի ջրանցքի նոր հունի բացման արարողության միջոցառումների շրջանակում: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ հարկավոր է հետևել եվրոգոտու գագաթաժողովի պայմանավորվածություններին ու որ բանակցությունները կարող է ու պետք է ավարտվեն անմիջապես օգոտոսի 15-ից հետո: Կողմերը պայմանավորվել են անել ամեն ինչ, ինչ հարկավոր է հունական տնտեսության արագ վերականգնման համար»,- հայտնել են մամլո ծառայությունից:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան հայտարարել էր, որ Եվրահանձնաժողոը Հունաստանի ու վարկատուների միջև համաձայնություն է ակնկալում մինչև օգոստոսի 20-ը: