Սերգեյ Լավրովին ASEAN-ի ընթրիքին նստեցրել են Seroja անունով ցուցանակով սեղանի մոտ
Կուալա-Լումպուրում անցկացվող Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթաժողովի (Association of SouthEast Asian Nations) շրջանակում անցկացվող ընթրիքի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին նստեցրել են Seroja («Սերյոժա») անունով ցուցանակ կրող սեղանի մոտ:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՌԴ տեղեկատվության ու տպագրության բաժնի տնօրենի տեղակալ Մարիա Զախարովան:
«Բատիկայի տեխնիկայով արված մալայզիական ավանդական մետաքսե վերնաշապիկներով լուսանկարվելուց հետո բոլոր պատվիրակությունները մասնակցել են ավանդական գալա-ընթրիքի: Սեղանը, որի մոտ նստած է Սերգեյ Լավրովը, զարդարում է Seroja անունով ցուցանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը բանակցություններ էր վարել ԵՄ դիվանագիտության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ Ուկրաինայի ու Սիրիայի հարցով: