![](/banners/BeFunky-design.jpg)
Փակ աղջիկ էր, լիքը բան տարավ իր հետ. Ամուսնու կողմից սպանված կնոջ հարազատներ. news.am
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/diak.jpg)
Քանաքեռում առեղծվածային պայմաններում ամուսնու կողմից սպանված կինը՝ Հայկանուշ Սորսումաթյանը 2011թ Տավուշի մարզում սողանքի հետեւանքով զոհված եղբայրների քույրն է: Սորսումաթյանները մինչեւ օրս ապշած են տեղի ունեցածից եւ չեն կարողանում առանց արցունքների խոսել տեղի ունեցածի մասին:
Ընտանիքի անդամներից մեկը, ով չցանկացավ, որպեսզի իր անունը նշենք, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեռ շոկի մեջ են, չեն հասկանում, թե ինչու է այդպես եղել:
«Ինքը շատ փակ, լուռ աղջիկ էր: Կխոսեինք, կասեինք՝ ոնց ես, կասեր՝ լավ ենք ու վերջ, հեռախոսը ամուսինը լսում էր: Որ առիթ էր լինում, մեր տուն կարճ ժամանակով էր գալիս, մենակ չէինք կարող իրեն տեսնել, հանդիպել, զրուցել: Մենք էլ մտածում էինք, որ երեւի խիստ ամուսին է, դրա համար է այդպես, չէինք խառնվում, ասում էինք՝ ոչինչ, թող էդպես լինի, բայց իրենք հաշտ ապրեն: Հետո իմացանք, որ տղամարդը շատ է նեղություն տվել իրան, տնից միշտ ձայներ են լսվել, կինն էլ արդեն տուն էր վարձել, որ բաժանվեր: Չգիտենք, շատ փակ աղջիկ էր, լիքը բան տարավ իր հետ, որ մենակ իրան ու Աստծուն է հայտնի»,-պատմում է Սորսումաթյանների հարազատը:
Այժմ սպանված կնոջ եւ կալանքի տակ գտնվող ամուսնու երկու դուստրերն ապրում են թոշակառու պապի հետ: Սպանության գործով քննությունը դեռ ընթացքի մեջ է, տուժողի իրավահաջորդ է ճանաչվել եղբայրը, սակայն հարազատներին որեւէ մանրամասներ հայտնի չեն դեպքից: «Երեխեքին տարել է եկեղեցի, մոմ վառել տվել, թե չարերը պետք է հանեմ ձեր միջից: Աստվածաշունչը տվել է երեխայի իր ձեռքը, թե չարը պետք է հանեմ մեջիցդ: Տենց են պատմել մեզ: Մեկ էլ լուսադեմին մեծ աղջիկը զանգեց, թե եկեք մեր տուն, պապան մամային սպանել է: Կարի գործարանում է աշխատել, աղավնու պես աղջիկ էր, սիրուն, սպիտակ, բոյով, երեւի խանդն էլ է դեր խաղացել»,-պատմում են հարազատները՝ հավելելով, որ Հայկանուշը հավանաբար ոչինչ չի պատմել հարազատներին. որ ամուսինը հանկարծ իրենց վնաս չտա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: