Բաժիններ՝

Էքստրասենսը` Անի Մաջնունյանի սպանության մասին. «Ես նրան որոշ բաներ զգուշացրել էի». iravunk.com

Րոպեներ առաջ «Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել էքստրասենս Կարեն Ափոյանի` երեկ իր բնակարանում սպանված «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի գործընկերոջ հետ և մեկնաբանություն վերցնել տիկին Մաջնունյանի սպանության մասին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: Պարզվել է, որ սպանվածը «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս Անի Մաջնունյանն է:

Կարեն Ափոյամը դժվարացել է մեկնաբանել տեղի ունեցածը, բայց ասել է, որ Անի Մաջնունյանին հանդիպել է չորս ամիս առաջ: «Ես նրան զգուշացրել էի որոշ բաներ»:

– Որոշ բաներ ասելով` ի՞նչ նկատի ունեք: Միգուցե մահվան փա՞ստը:

– Ես ասել էի, որ նա առողջականի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Երևում էր, որ կյանքի գիծը կարճ էր: Նրան այդ մասին ակնարկեցի ու, այսպես ասած, խոսքս հեռվից սկսեցի: Ասացի` զգո՛ւյշ եղիր, ուշադի՛ր եղիր, քեզ հետևի:

– Այսինքն` մահվան փաստ ինչ-որ տեղ այդքան էլ անսպասելի չէր Ձեզ համար:

-Ցավոք սրտի, ինչ-որ տեղ` այո: Սա ուղղակի դաժանություն է:

– Արդյոք սա կարո՞ղ ենք համարել բնակարանային հերթական գողությունը:

– Այո: Դա իր մասնագիտական աշխատանքի հետ կապ չունի: Մտածել են` միայնակ կին է, հարազատ չուներ, անպաշտպան է: Նրա տունն էլ տարբեր մարդիկ էին մտնում:

– Կարո՞ղ ենք չբացառել, որ մարդասպանը նրա հաճախորդներից կարող է լինել:

– Անպայման: Սա ոստիկանության համար դժվար բացահայտվող գործ չէ:

– Տիկին Մաջնունյանը միայնա՞կ էր ապրում:

– Այո: Նա ամուսին, երեխա չուներ:

– Արդեն տեսակետ է հնչում, որ եթե էքստրասենսը չի կարողանում իր հետ կատարվելիք դեպքերը գուշակել, ապա «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարը դերասանություն է:

– Նախ՝ դա գուշակություն չէ: Անին հիրոմանտիայով էր զբաղվում: Դա գուշակություն չէ, այլ բացահայտում: Մի օրում կարող է մարդու ճակատագիրն ամբողջությամբ փոխվել: Որոշ բաներ կարող ես տեսնել, զգուշացնել, բայց ֆանտաստիկ գուշակություններ անելն ամեն մարդու տրված չէ: Ավելին` հաճախ շատ տեղեկատվություն չարի ուժի ազդեցությամբ է գալիս: Ես ինձ գուշակ չեմ համարում:

– Հնչող տեսակետի իմաստն այն է, որ մի՞թե Անին չէր կանխազգում կամ կանխատեսել իր հետ տեղի ունենալիքը:

– Լավ ենթադրենք իմացել էր, ինչ կարող էր անել:

– Դե գուցե դիմեր իրավապահներին:

– Դե իրավապահներն էլ կասեին` դու քեզ լավ պաշտպանի:

– Ինչպես արձագանքեց Անին, երբ ակնարկեցիք նրա առողջական խնդիրների մասին: Լուրջ ընդունե՞ց Ձեր խոսքերը:

– Չէ, լուրջ չէր ընդունում: Եթե իրեն հուզեր իմ ասածը, ես նրան ավելի կոնկրետ բաներ կասեի: Անիի մոտ վերջին շրջանում ներքին վախեր էր նկատվում: Այդ ներքին վախերը բոլորի`մոտ քսան-երեսուն տոկոսի մոտ են նկատվում: Նա շատ լավ գիտեր, որ մենակ էր ապրում, գումար էր աշխատում: Այսինքն` այդ վախերն արդեն ստեղծվել էին: Եթե այդ վախերը նա չունենար, հաստատ իր հետ ոչինչ չէր պատահի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս