«Դաո»-ի իմաստության 20 դասերը, որոնք արժե հիշել կասկածանքի պահին
Փոքրիկ, բայց շատ իմաստուն դասեր չինական փիլիսոփայությունից, որոնք արժե հիշել կասկածանքի և վհատության րոպեներին: Յուրաքանչյուր օր հատկացրեք 1 խորհրդի և կիրառեք այն գործնականում: Տարակուսանքի և վհատության րոպեին ընտրեք դասերից որևէ մեկը, և հենց դա էլ կլինի պատասխանը:
1. Ամեն ինչ անընդհատ փոխվում է, այնպես որ՝ ես ոչինչ չեմ կարող համարել վերջնական: Հղկեք Ձեր ընկալումը, որպեսզի ճանաչեք փոփոխություններն առաջին իսկ նշանից: Թույլ մի տվեք, որ էմոցիաներն իշխեն Ձեզ:
2. Յուրաքանչյուր «իր» ունի իր մեջ հակադիրը: Դրա համար ես ձեռնպահ եմ մնում դատողություններ անելուց:
3. Իմ մեջ թափանցող էներգիան գալիս է Տիեզերքից, բայց ե՛ս պետք է այն զարգացնեմ: Խորը շնչեք, մի այցելեք աղմկոտ, մարդաշատ և վատ օդափոխվող վայրեր:
4. Ես սովորում եմ մտածել «Ին»-ի և «Յան»-ի հասկացություններով: Կանգնելով երկընտրանքի առջև` ես ամեն ինչ հանգիստ կշռադատում եմ (Ին), բայց, անելով ընտրություն, մնում եմ անսասան իմ որոշման մեջ (Յան):
5. Նախքան հանգամանքների դեմ պայքարելը, ես սկզբից փորձում եմ հարմարվել դրանց:
6. Ես անում եմ այն, ինչ պետք է անեմ, և չեմ անհանգստանում հետևանքների համար: Ես կենտրոնացած եմ իմ խնդրի վրա և չեմ մտածում ուրիշ ոչնչի մասին:
7. Ես խուսափում եմ ավելորդություններից և ամեն ինչում փնտրում եմ ոսկե միջինը:
8. Ես չեմ մոռանում, որ իմ ամբողջ կյանքը ինքնակատարելագործում է:
9. Մինչև գործելը ես գնահատում եմ էներգիայի հարաբերակցությունը: Ես գլուխ կոտրելով առաջ չեմ նետվում, այլ հանգիստ կշռադատում եմ, թե ինչպիսին են իմ գործողությունների հնարավոր արդյունքները:
10. Ես ենթարկվում եմ Երկնքի կամքին և ընդունում եմ այն, ինչը չեմ կարող փոխել:
11. Ես յուրաքանչյուր գործում պահպանում եմ հանգստություն և կենտրոնացում: Չեմ վարակվում այլ մարդկանց գրգռվածությամբ, և, երբ ինձ վրա ճնշում են գործադրում, ես մնում եմ սիրալիր և անխռով:
12. Ամեն ինչ՝ իր ժամանակին: Ես զարգացնում եմ իմ մեջ համբերությունը, սպասելու արվեստը:
13. Ես զբաղեցնում եմ իմ տեղը և վարժեցնում եմ ինձ համեստության՝ յուրաքանչյուր հարմար առիթի ժամանակ:
14. Ես ուշադրությամբ հետևում եմ իմ յուրաքանչյուր խոսքին: Ես բամբասանք չեմ տարածում, որովհետև ինձ համար թանկ է շրջապատի հարգանքը և վստահությունը:
15. Ես փոխում եմ իմ վերաբերմունքը ծեր մարդկանց հանդեպ: Օգնել նրան, ով մեծ է ինձանից, չի նշանակում՝ բարի գործ անել: Դա ուղղակի նշանակում է՝ մարդավայել դրսևորվել:
16. Ես շատ ուշադիր եմ վերաբերվում ընկերների ընտրությանը:
17. Ես կրճատում եմ իմ պահանջները և բավարարվում եմ այն ամենով, ինչ ունեմ: Ագահությունը ստիպում է մոռանալ ներդաշնակության մասին:
18. Ես աշխատում եմ ապրել ավելի հասարակ և մանրամասն ինձ համար զվարճանք եմ ընտրում: Ես չեմ կարդում գիրքը միայն այն բանի համար, որ այն դուր է եկել հարևանին: Ես աշխատում եմ մեկ օր ապրել առանց հեռուստացույցի և հեռախոսի:
19. Ես անընդհատ մարզում եմ իմ դիտողականությունը: Բայց դիտել, չի նշանակում՝ դատել:
20. Ես հարգում եմ իմ մարմինը և հոգ եմ տանում դրա մասին: Ես բաց չեմ թողնում ճաշը և չեմ ուտում համակարգչի դիմաց նստած: Ես չեմ ուժասպառվում մարզասարհում, լսում եմ իմ մարմնին և մարզվում եմ՝ «հանուն», այլ ոչ թե՝ «ընդդեմ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը