Բաժիններ՝

Դեոնտեյ Ուայլդերը պայմաններ է առաջադրել Վլադիմիր Կլիչկոյին

WBC վարկածով աշխարհի չեմպիոնին մենամարտ է սպասվում նաև Ալեքսանդր Պովետկինի հետ, ով համարվում է տիտղոսի պարտադիր հավակնորդը:

«Ես տիրապետում եմ բռնցքամարտի ամենահեղինակավոր գոտուն: Դա հենց այն է, ինչ հարկավոր է Վլադիմիրին: Մենամարտի անցկացման պայմանը հետևյալն է. Կլիչկոն պետք է գա ԱՄՆ»,- ցիտում է Ուայլդերին BoxingScene-ը:

Մենամարտն Ուայլդերի և Կլիչկոյի միջև կարող է տեղի ունենալ 2016թ. ոչ շուտ, որովհետև ամերիկացին պլանավորված մարտ ունի սեպտեմբերին, բայց թե ում հետ, դեռևս գաղտնի է պահվում:

Ուայլդերը պետք է պաշտպանի նաև չեմպիոնական տիտղոսը` մենամարտելով Ալեքսանդր Պովետկինի դեմ, ով համարվում է գոտու պարտադիր հավակնորդը:

«Ես ոչ մեկից չեմ վախենում: Երբ ես դարձա WBC-ի չեմպիոն, ապա խոստացա, որ կլինեմ ակտիվ չեմպիոն: Ես չեմ կռվի միայն փողի համար: Ես կկռվեմ յուրաքանչյուրի հետ, ում մտքով կանցնի խլել ինձանից տիտղոսը: Պաշտոնական հավակնորդը համարվում է Ալեքսանդր Պովետկինը: Մեր թիմերը բանակցություներ են վարում, բայց չեմ մտածում, որ նա կդառնա իմ հաջորդ մրցակիցը: Բայց վստահ եմ, որ մարտը կկայանա»,- ասել է 29-ամյա Ուայլդերը:

Ուայլդերը 2015թ. հունվարից տիրապետում է WBC չեմպիոնական գոտուն:

Ուայլդերն անցկացրել է 34 մարտ, բոլորում հաղթել է, որից 33-ը՝ նոկաուտով:

Կլիչկոն անցկացրել է 67 մարտ, որից 64-ում հաղթել է (53 նոկաուտ):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս