Բաժիններ՝

Եթե ես Մեսսին լինեի, արդեն վաղուց կդադարեի խաղալ Արգենտինայի հավաքականում

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իրավունք ունի ավարտել միջազգային կարիերան` իր հասցեին հնչող քննադատությունների պատճառով:

«Ոչ ոք ինձ չի ասել, որ Մեսսիին չի կարելի խաղալ ընկերական հանդիպումներում: Ոչ նա, ոչ ես, ոչ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չենք ասել այդ մասին:

Այսպիսի բաների մասին խոսակցությունները ճշմարտանմանություն են հաղորդում շշուկներին, որոնք արժանի չեն անալիզի: Նրանք, ովքեր քննադատում են Մեսսիին, արժանի չեն ֆուտբոլն անալիզի ենթարկելու:

Խոսքը նրա մասին է, որ Մեսսին քննարկում է ազգային հավաքականից հեռանալու հնարավորությունը, որն ինձ տխրեցնում է, բայց միանգամայն հասկանալի է: Եթե ես Մեսսին լինեի, վաղուց կդադարեի խաղալ Արգենտինայի հավաքականում»,- ցիտում է Խերարդո Մարտինոյին Fox Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս