Բաժիններ՝

Ջոն Սթոունզը պետք է ընտրի «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ «Չելսիում» նա մշտապես չի խաղա

«Կարմիր սատանաների» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կոչ է անում իր ակումբին՝ ինչ գնով էլ լինի՝ ձեռք բերել «Էվերթոնի» ֆուտբոլիստին:

«Եթե Սթոունզը ընտրի «Չելսին», ապա նա այնտեղ ամեն շաբաթ չի խաղա: Իսկ հիմա նա զարգացման այնպիսի մակարդակի վրա է գտնվում, որ նրան պրակտիկա է հարկավոր: Եթե Դուք երիտասարդ ֆուտբոլիստին ասեք, որ թողնի իր ակումբը և մի այլ ակումբում նստի պահեստայինների շարքում, ուրեմն Դուք նորմալ չեք:

Եթե Սթոունզն ընտրի «Մանչեսթեր Յունայթեդը», ապա ամեն շաբաթ դուրս կգա դաշտ: Դա կլինի ճիշտ ընտրություն:

Ես անպայման կգնեի այս ֆուտբոլիստին: Նա 10 տարի կփակի այդ դիրքը:

Սթոունզը հեռանկարային ֆուտբոլիստ է, Անգլիայի լավագույն երիտասարդ պաշտպանը: Այստեղ նույնիսկ մտածել պետք չէ: Անհրաժեշտ է վերցնել` չնայելով գնին»,- ցիտում է Ֆերդինանդին Daily Mail-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Էվերթոնը» մերժել է «Չելսիի» 36 մլն եվրո առաջարկը: 21-ամյա պաշտպանի համար պայքարի մեջ մտավ «Մանչեսթեր Յունայթեդը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս