![](/banners/BeFunky-design.jpg)
Մեքսիկական Ակապոլկո զբոսավայրը հայտնվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/1758909_20150805090328.jpg)
Մեքսիկայի Գերերո նահանգում գտնվող Ակապոլկո զբոսավայրը հայտնվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում, գրում է Terra Mexico-ն:
Ակապուլկոն հայտվել է վարկանշային աղյուսակի երրորդ հորիզոնականում, որը նախապատրաստել է Մեքսիկայի հասարակական անվտանգության ու քրեական արդարադատության քաղաքային խորհուրդը: Համաձայն վիճակագրության՝ այդ քաղաքում ամեն տարի սպանվում է 100 հազար մարդուց 104 մարդ:
Առաջին տեղում հայտնվել է Հոնդուրասի Սան-Պեդրո-Սուլա քաղաքը (171 սպանված 100 հազար բնակչության հաշվով):
Այնուհետև գալիս է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը, որտեղ միջինը իրականացվում է 115,98 հանցագործություն 100 հազար բնակչի հաշվով:
Ակապուլկոյի իրավապահ մարմինները նշել են, որ այս տարվա առաջին 5 ամսում սպանությունների թիվը ավելացել է 42 տոկոսով՝ համեմատած 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: