Բաժիններ՝

Ռոբերտ Դաունի-կրտսերը վաստակած 80 մլն դոլարով ճանաչվել է Տարվա ամենաբարձր վարձատրվող դերասան

Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Տարվա ամենաբարձր վարձատրվող դերասան՝ վաստակելով 80 մլն դոլար, հայտնում է Forbes-ը:

Միայն «Երկաթե մարդը» ֆիլմի համար նա վաստակել է 30 մլն դոլար՝ առաջ անցնելով Ջեքի Չանից, ով 50 մլն դոլարով երկրորդ տեղում է հայտնվել «Հոնգկոնգի հերոսը» ֆիլմում դերակատարման համար:
Ցուցակի երրորդ հորիզոնականում հայտնվել է Վին Դիզելը՝ «Ֆորսաժ-7»-ի համար

վաստակած 47 մլն դոլարով:
Կատակերգակ Ադամ Սենդլերը վաստակել է 41 մլն դոլար, նրան հաջորդում է Թոմ Կրուզը՝ 40 մլն դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս