Բաժիններ՝

«Արսենալը» կպայքարի «Ռեալի» կիսապաշտպան Դենիս Չերիշևի համար

«Արսենալը» մրցակցության մեջ կմտնի «Լիվերպուլի» հետ, ով նույնպես հետաքրքրված է Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստով: «Արսենալը» պատրաստ է «Ռեալին» վճարել պահանջվող 21 մլն եվրոն: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նմանօրինակ առաջարկություն է արել նաև «Լիվերպուլը»:

AS-ի տեղեկությամբ՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը դեմ չի լինի կիսապաշտպանի հեռանալուն, ով, չնայած մինչմրցաշրջանային հանդիպումներում ցույց տված լավ խաղին, այնուամենայնիվ, պետք չէ իսպանացի մարզչին:

2014-15թթ. մրցաշրջանում Դենիս Չերիշևը վարձավճարով հանդես է եկել «Վիլյառեալի» կազմում: Նա անցկացրել է 26 հանդիպում, խփել է 4 գնդակ և կատարել է 11 արդյունավետ փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս