Բաժիններ՝

Ինիեստան կարող է բաց թողնել Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է մասնակցել International Champions cup-ին: Հենց այս մրցաշարի շրջանակներում ՝ «Ֆիորենտինայի» հետ կայացած մրցավեճում, կատալոնացիների կիսապաշտպան Անդրես Ինիեստան ստացել է վնասվածք:

31-ամյա ֆուտբոլիստը ոտքը վնասել է առաջին խաղակեսի ընթացքում և ընդմիջմանը փոխարինվել է:

Ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի խոսքերով՝ կատալոնական թիմի ավագը լուրջ վնասվածք չի ստացել, սակայն պետք է լրացուցիչ բուժզննում անցնի:

Կա հավանականություն, որ կատալոնական թիմի ավագը բաց կթողնի Եվրոպայի Սուպերգավաթում «Սևիլիայի» հետ մրցավեճը: Թիմի մարզչական կազմը գրեթե համոզված է, որ նա չի մասնակցի «Ռոմայի» հետ կայանալիք Գամպերի գավաթի հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 5-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս