Բաժիններ՝

Ինչպես կարող է գուլպաների միջի սոխը փոխել Ձեր կյանքը

Չինական ավանդական բժշկության մեջ կա «միջօրեականների» հասկացությունը: Դրանք խողովակներ են, որոնցով մարմնում շրջանառություն է կատարում «Ցի» էներգիան: Ասեղնաբուժության մեջ խթանվում են, իհարկե արտաքին, բայց հենց այդ «միջօրեականները»:

Կան նաև ներքինները: Իսկ քանի որ «միջօրեականները» կապված են որոշակի ներքին օրգանների հետ, ապա նրանց օգնությամբ կարելի է հիվանդություններ բուժել: Մարդու ոտնաթաթում գտնվում են մոտ 7 հազար նյարդային վերջավորություններ, որոնք` ըստ չինական տեսության, կապված են օրգանիզմում բոլոր ներքին օրգանների հետ: Բայց կա մեկ պրոբլեմ: Էներգիան, որն անցնում է այս «միջօրեականներով», դառնում է պասիվ, քանի որ մարդիկ մեր ժամանակներում միշտ կոշիկ են կրում:

Դրա համար «միջօրեականները» պետք է ճիշտ խթանել, որի ամենալավ միջոցը «հողանցումն» է` կանգնել բոկոտն հողի վրա, կամ օգտագործել սովորական սոխ: Հետո չին բուժակները խորհուրդ են տալիս լայնակի կտրել սոխը, մի շերտ օղակը դնել գուլպայի մեջ և հագնել այնպես, որպեսզի սոխի շրջանակները պինդ կպնեն ոտնաթաթին, և այսպես պառկել քնելու:

«Հոգնած» լյարդին «Ցի» էներգիան ավելի լավ հասցնելու համար «միջօրեականների» խթանումից բացի այս պրոցեդուրան ոչնչացնում է մաշկի վերին շերտի միկրոբները և բակտերիաները, իսկ ֆոսֆորաթթուն, ընկնելով արյան մեջ, օժանդակում է նրա մաքրմանը:

Չին բուժակները խորհուրդ չեն տալիս գուլպայի մեջ օգտագործած սոխը օգտագործել կերակրի մեջ:

Հետաքրքիր է, որ սոխը գուլպայի մեջ օգտագործել խորհուրդ են տալիս նաև այլ ազգերի ժողովրդական բուժակներ: Իհարկե ոչ թե «միջօրեականները» մաքրելու համար, այլ որպես մրսածության դեմ պայքարելու միջոց:

Այս մեթոդի կիրառման օգուտը.

1. Դուք կարող եք մաքրել Ձեր արյունը: Դա կանի սոխի մեջ պարունակվող ֆոսֆորաթթուն:

2. Բոլոր վնասակար միկրոբները և բակտերիաները կոչնչանան:

3. Ձեր ոտքերը վատ հոտ չեն ունենա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս