Բաժիններ՝

Ես արեցի այն, ինչ պահանջվում է մարզչից, իսկ Արսեն Վենգերը կողքովս անցավ. Ժոզե Մոուրինիո

«Չելսիի» գլխավոր մարզիչը կարծում է, որ, չնայած պարտությանը, իր թիմը Սուպերգավաթի համար խաղում գերազանցում էր «Արսենալին»:

««Չելսին» լավագույն թիմն էր դաշտում: Մենք ավելի նախաձեռնող ֆուտբոլ էինք խաղում, հսկում էինք խաղի ընթացքը և ավելի շատ էինք տիրում գնդակը: Մենք դարպասը գրավելու մի քանի հնարավորություն ունեինք:

Մրցակիցն իր պահերը ստանում էր՝ շնորհիվ պայմանագրերի, իսկ մենք` շնորհիվ կազմակերպված խաղի: Հաշվում անսպասելի առաջ անցնելով` «Արսենալը» մեծ ուժերով հետ քաշվեց և հաջողություն ունեցավ դրանում: «Արսենալը» պաշտպանվում էր 10 հոգով և պաշտպանվում էր շատ կազմակերպված: Շնորհավորում եմ»,- ցիտում է Մոուրինիոյին Goal.com-ը:

Պարգևատրման արարողությունից հետո Մոուրինիոն սեղմեց «Արսենալի» բոլոր ֆուտբոլիստների ձեռքերը, բայց անգամ չնայեց Վենգերին, ով անցավ նրա կողքով:

Պորտուգալացին պնդում է, որ հենց ֆրանսիացին արհամարհեց ձեռքսեղմումը:

«Ես արել եմ այն, ինչ պետք է ստատուսով աներ իմ թիմը և ես: Ես սպասել եմ հաղթողներին, և «Արսենալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ մոտեցել է ինձ: Ես կանգնած էի ուղիղ նրանց առջև: Եթե ինչ-որ մեկը չի մոտեցել, դա արդեն ուրիշ հարց է»,- ասել է Մոուրինիոն:

Պորտուգալացին արծաթե մեդալը գցեց դեպի տրիբունա, որը հասավ 10-ամյա երկրպագուին:

«Դա պարտվողի մեդալ է, իսկ նրա համար` հաճելի հիշողություն»:

Կիրակնօրյա խաղն ավարտվեց «Արսենալի» հաղթանակով` 1:0 հաշվով: Վենգերն առաջին անգամ կարիերայում հաղթեց Մոուրինիոյին: Նախորդ 13 խաղերից 7-ում հաղթել էր Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս